|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգում ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մոսկվան մտադիր է օգնել Թեհրանին, որպեսզի մերձեցնի խաղաղությունը Մերձավոր Արևելքում․
«Իրանի ժողովուրդը քաջաբար և հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար, նոր առաջնորդի ղեկավարությամբ նա կանցնի փորձությունների այս բարդ շրջանը, և կգա խաղաղություն»,-նշել է Պուտինը:
Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Իրանին աջակցելու համար՝ նշելով, որ երկրների միջև հարաբերությունները կամրապնդվեն։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է վարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։