Միասին կարող ենք
կարևոր
808 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-21 22:55
Հասարակություն

18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը

18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նշանակվել է առաջին դատական նիստը

Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով ց առաջին դատական նիստը, այն մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է դպրոցական տղայի պաշտպաններից Լուսինե Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Դավիթը բժիշկների հսկողության տակ է՝ հետազոտությունների փուլում։

«Տարբեր հետազոտություններ է անցնում ՝ նյարդաբանից մինչև․ իր գլխապտույտներն էլի կան, նախօրեին մայրը ստիպված էր եղել նորից շտապօգնություն կանչել»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է եղբայրներից Միքայելին, Լուսինե Մարտիրոսյանը նշեց, որ գործը դեռ նախաքննության փուլում է։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։

Այս գործով 3 անձ ձերբակալվել էր, նրանցից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ ին՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն էր։ Ավելի ուշ Եղբայրներից Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվել էր։ Ապրիլի 14-ին Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց և նա ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։