կարևոր
793 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-13 15:46
Իրավական

Մկրտիչ Սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. փաստաբան

Մկրտիչ Սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. փաստաբան

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Մկրտիչ Սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. այս մասին Aysor.am-ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Առաջին դատավարությունը նշանակվել է հունվարի 26-ին՝ ժամը 12.30-ին»,-ասաց նա։

Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

Մկրտիչ եպիսկոպոսն այս մեղադրանքները չի ընդունել: