Միասին կարող ենք
կարևոր
1939 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-21 21:45
Հասարակություն

«Վաղը կհանդիպենք քննչականում», «արա ձենդ կտրի», «դու ո՞վ ես, որ քաղաքապետարանի անունից խոսում ես». հերթական լարված իրավիճակը երթուղայինում

«Վաղը կհանդիպենք քննչականում», «արա ձենդ կտրի», «դու ո՞վ ես, որ քաղաքապետարանի անունից խոսում ես». հերթական լարված իրավիճակը երթուղայինում

«Փաստինֆո»-ն տեղեկացնում է, որ հերթական լարված իրավիճակն է տեղի ունեցել երթուղայինում,այժմ էլ թիվ 29 երթուղին սպասարկող ավտոբուսում։ 

Ըստ վարորդի քաղաքապետարանի նոր կարգադրության համաձայն միայն ավտոբուսի դիմացի դուռն է բացվում, որպեսզի քաղաքացիները բարձրանան։ Աշխատանքից հոգնած տուն շտապող բնակիչները դրան վրդովմունքով արձագանքեցին, նշելով, որ վճարման սարքն առկա է նաև երկրորդ դռան մոտ և հարմար կլիներ երկու տեղն էլ վճարել։ Ավտոբուսում «ասեղ գցելու տեղ չկար» և մարդիկ չէին կարողանում առաջանալ և մյուսներին տեղ տալ։ Վարորդը սկզբից մերժեց,  հետո` բացեց դուռը, բայց որոշ քաղաքացիներ արդեն բորբոքվել էին։ 

Գունավոր լուսապատ սաղավարտով տղամարդը բարձր տոնով բոլորին կոչ արեց չընդդիմանալ վարորդին, այլապես բոլորի տվյալները կհայտնվեն Քննչական կոմիտեում։ Անծանոթի սպառնալիքը վրդովմունքի ալիք բարձրացրեց ուղևորների մոտ։

«Ամեն ինչ ձայնագրվում է։ Վաղը կհանդիպենք քննչականում։ Ոչ ոք չհամարձակվի վարորդի հետ նման տոնով խոսել»,- բղավեց անծանոթը։

«Արա ձենդ կտրի»,- արձագանքեց երիտասարդներից մեկը։

«Հենց հիմա կզանգեմ ոստիկանություն։ Դու ո՞վ ես, որ մեզ սպառնում ես: Ձայնդ կտրի ընդհանրապես»,- անծանոթին դիմեց կանանցից մեկը։

Քաղաքացիներից որոշները նույնպես ցանկացան պարզել անծանոթի ինքնությունը։

Վարորդն այդ ընթացքում անջատեց ավտոբուսի շարժիչը և հրաժարվեց վարել։ Բայց անծանոթն նրան «խնդրեց» շարունակել աշխատանքը, քանի որ ամեն ինչ ձայնագրվում է և վաղը նա կգնա Քննչական կոմիտե։

Լարված իրավիճակն հանդարտվեց, վարորդը վարեց մեքենան, բայց քաղաքացիները վաղը, վստահաբար, նորից կհայտնվեն նույն իրավիճակում։