|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Նորքի Մասիվի «Վիշապի կոթողներ» այգու տարածքում իրականացվելիք շինարարության սեփականատեր Ռուբեն Կարախանյանը, ով Երևանի քաղաքապետարանի կողմից տրված 08.11.2010թ. թիվ 01/50-Կ-2038-652 շինարարության թույլտվության համաձայն« պետք է բարձրահարկ կառուցի, ասել էր, թե շինարարությունը իրականացնելու համար այգու տարածքում 20 ծառ է կտրելու:
«Երկիրի» հարցին, թե ի՞նչ է կատարվում «Վիշապի կոթողներ» այգու տարածքում, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պատասխանել է.
-Մասիվի այգում ոչինչ չի կատարվում: Հաստատված նախագիծը այգուց բավական հեռու է և այնտեղ ծառեր գույություն չունեն: Տարածքի տերը, եթե ասում է` 20 ծառ կկտրեմ, 30-ը` կտնկեմ, դե, թող կտրի...