Միասին կարող ենք
կարևոր
1426 դիտում, 4 ժամ առաջ - 2026-04-21 11:58
Իրավական

Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ

Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, ապրիլի 17-ին ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, գռեհիկ կերպով վիրավորել է իր քաղաքական մրցակիցներին և նրանց բազմահազար հետևորդներին։

Դիմումի վերջին էջը կցում եմ, և հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին»։