Միասին կարող ենք
կարևոր
397 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-03 14:40
Հասարակություն

Գլխավոր դատախազից պահանջում ենք քրեական վարույթ հարուցել․ Հանրային հեռարձակողն ու ՀՌՀ-ն օրենքներ են խախտել․ փաստաբան Արայիկ Պապիկյան

«Գլխավոր դատախազից պահանջում ենք քրեական վարույթ հարուցել Հանրային հեռարձակող խորհուրդի, ինչպես նաև  Հեռուսատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից օրենքների խախտման փաստով»,- Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Նա նշեց, որ պահանջում են առնվազն երկու իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկել, քանի որ այդ մարմիններն ու դրանց աշխատակիցները չեն հարգում ՀՀ օրենքները։

«Ընդ որում չեն հարգում այն օրենքները, որոնք ընդունվել են Փաշինյանի օրոք, ընդ որում այդ հանձնաժողովներն ի նպաստ իշխանության օգտագործելու համար»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ հանցագործության մասին հաղորդմանը հետևել է «Նժար» հասարակական-քաղաքական ուժի հետազոտությունը։ 

«Փաստացի հարկատուների հաշվին գործող Հանրային հեռուստաընկերությունը ծառայում է հարկատուների մի մասին միայն և ուղղակիորեն խմբակային շահերից ելնելով ստորադասում է հանրության մի զգալի հատվածի շահերը։ Զորօրինակ՝ 2025 թվականի ընթացքում վստահորդիս կողմից իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդումը հեռարձակվել է 217 անգամ, որից 136-ին մասնակցելու հրավիրվել են ՔՊ կուսակցությունից (ԱԺ խմբակցությունից) կամ կառավարման գործադիր մարմնի ներկայացուցիչներ, կարգալույծ եղած 5 նախկին հոգևորական, 0 հոգևորական Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, 31 ընդդիմադիր գործիչ, արտախորհրդարանական ուժերի 10 ներկայացուցիչ, որոնցից՝ 2 անձ հրավիրվել են 10 անգամ (6 անգամ Արման Բաբաջանյանը և 4 անգամ Արամ Սարգսյանը (երկուսն էլ իշխանության քարոզիչներ են։ Նույն պատկերն է նաև մյուս հաղորդումների դեպքում»,-ասաց Արայիկ Պապիկյանը։