կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-30 20:02
Հասարակություն

Ավետիք Չալաբյանը շնորհավորել է զինծառայողների Ամանորը

Ավետիք Չալաբյանը շնորհավորել է զինծառայողների Ամանորը

"Ազգային օրակարգ" կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է զինծառայողների Ամանորը․

"Տարվա վերջին աշխատանքային գրառումով ցանկանում եմ իմ խորին երախտիքը և զորակցությունը հայտնել մեր երկրի սահմանները անառիկ պահող բոլոր զինծառայողներին։

Այն, որ մենք կարող ենք խաղաղ ավարտել այս տարին, ուրախությամբ տրվել տոներին և վայելել նրանք մեր մերձավորների հետ, ապագայի պլաններ կազմել ու երազել, առաջին հերթին մեր զինծառայողների նվիրման և ծանր քրտինքի արդյունք է՝ դա իրենք են պաշտպանում մեր խաղաղ կյանքի իրավունքը։ Մենք պետք է գնահատենք դա, հարգենք նրանց ծանր մասնագիտությունը, և ըստ ամենայնի նեցուկ լինենք նրանց։ Եվ այն, որ այսօր այդ մասնագիտությունը դեռ ըստ արժանավույնի չի գնահատված, մեր բոլորի բացթողումն է, առաջին հերթին պետության և իշխանության, որը շարունակում է մնացորդային սկզբունքով վերաբերվել իր իսկ ողնաշարը պահող մարդկաց։

Ես համոզված եմ, որ կգա այն հրաշալի օրը, երբ երկիրը պաշտպանող զինծառայողը՝ շարքային թե սպա, կլինի մեր հասարակության մեջ ամենահարգի մասնագիտություններից մեկը, որ իրենց մշտական անհանգստության և սպասման մեջ ապրող ընտանիքները առնվազն կստանան երկրում ստեղծվող բարիքի իրենց արժանի բաժինը, կապրեն արժանապատիվ կյանքով, երեխա կմեծացնեն, որը վաղը կուզենա գնալ իր հոր հետքերով, և շարունակել ընտանիքի արդեն հարգի դարձած ավանդույթը։ Մինչ այդ, շարունակելու եմ միշտ լինել ձեր կողքին, իմ համեստ հնարավորություններով թեթևացնել ձեր բեռը, և նեցուկ լինել ձեր նվիրյալ ծառայությանը։

Շնորհավոր ձեր նոր տարին, եղբայրներ։ Պինդ կացեք",-գրել է նա։