|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Երեկ ԱԺ նիստում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱԿ խմբակցության պատգամավորների ամեն ելույթից հետո նրանց կոռեկտության կոչ էր անում: Yerkir.am-ի հարցին` հանրապետական պատգամավորներն ու կառավարության անդամնե՞րն են ավելի շատ կոռեկտության սահմանն անցնում, թե՞ ընդդիմությունը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ չէր ցանկանա համեմատություն անել:
Նրա կարծիքով` եթե քաղաքական ընդդիմությունը քաղաքական մեծամասնությունից հարգանք և պառլամենտական բառապաշարին վայել ելույթներ է պահանջում, ապա նախևառաջ խորհրդարանական ընդդիմությունը պետք է իրեն թույլ չտա վիրավորական արտահայտություններ այս կամ այն պաշտոնյայի հասցեին: «Քար նետողը պետք է գտակցի, որ կստանա ավելի մեծ քարի հարված` իր ճակատին»,- ասաց ԱԺ փոխնախագահը` հավելելով, որ, անկախ անձից ու կուսակցական պատկանելությունից, իր համար դատապարտելի է ոչ կոռեկտ պահվածքը: «Եղել են դեպքեր, որ ես էլ եմ խախտել կոռեկտությունը, օգտագործել եմ ոչ կոռեկտ բառապաշար, և դա էլ ընդունելի չէ: Ես այն գործիչների թվին եմ պատկանում, ով իր աչքի գերանը տեսնում է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: