Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղպայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը դարձել է խմբակցության անդամների «աչքի փուշը»․ նա մի կողմից ժանդարմի դեր է ստանձնել խմբակցությունում, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրում է պատգամավորների դեմ եւ տեղեկատվություն փոխանցում խոհանոցից։
Սիմիդյանի նկատմամբ այնքան բացասական է վերաբերմունքը, որ օրերս նա նշելիս է եղել հոր մահվան հերթական տարելիցը, եւ այդ արարողությանը ՔՊ կազմից 5-6 հոգի են մասնակցել, որոնց մի մասն էլ հետը չի խոսում։ «Իմ քայլի» չորս պատգամավորներին մանդատից զրկելու հարցը եւս Սիմիդյանն է հետեւողականորեն առաջ տանում։
Ընդ որում, նրանցից մեկն իր մերձավոր ընկերն է եղել՝ Վարդան Աթաբեկյանը։ Մյուս երեք պատգամավորներն են՝ Սոֆյա Հովսեփյանը, Աննա Կարապետյանը եւ Թագուհի Թովմասյանը։ Սակայն բոլոր չորսն էլ հրաժարվում են կամավոր դիմում գրել»,- գրում է թերթը:
Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: