|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երբ երեք-չորս տարի առաջ Երևանի կարևոր խաչմերուկներում, հրապարակներում, դպրոցների մուտքերին սկսեցին տեղադրվել մեր պետական դրոշը, շատերը մտածեցին, որ վերջապես Եռագույնը պետական հոգածության կենտրոնում է հայտնվել, որ աշխարհի շատ մայրաքաղաքների նման մեզ մոտ էլ դրոշի և, ընդհանրապես, պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանք դաստիարակելը կդառնա պետության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի փոփոխության ազդանշան:
Ցավոք, այս անգամ էլ մենք մեկանգամյա շոուից այն կողմ չանցանք, և շատ տեղերում տեղադրվելուց հետո դրոշները ոչ մի անգամ չփոխվեցին:
Մեր լրատվամիջոցներից շատերը առիթը բաց չեն թողնում չարախնդալու հարևան պետության սնափառության ծայրահեղ դրսևորումների վրա, որոնք թեկուզ ինչ-որ հարցում աշխարհում առաջինը լինելու համար իրենց մայրաքաղաքում տեղադրել էին աշխարհի ամենաբարձր դրոշակաձողը, սակայն հաշվի չէին առել, որ դրոշի որևէ կտոր չի կարող դիմանալ ուժեղ քամուն: Եվ պատառոտված դրոշը ներկայացնող կադրերը սկսեցին համապատասխան «հայրենասիրական» մեկնաբանություններով հայտնվել մեր էկրաններին:
Ընդամենը շաբաթներ առաջ մեր պետական տոնացույցով տոնվեց պետական խորհրդանիշների, իսկ ընդամենը երկու օր առաջ՝ երկրի Սահմանադրության օրը: Տոնվեց գունաթափված, տեղ-տեղ պատառոտված դրոշներով...
Գուցե ուրիշների վրա չարախնդալուց առաջ արժե՞ մի փոքր ինքնաքննադատաբար նայել մեզ: