|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լրագրող Լիա Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.
«Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի այս տեսանյութը պատահական նկարված չէ, և առնվազն այն հնարավոր էր փոխել, եթե իսկապես Աննա Հակոբյանի՝ կառավարական ամառանոցում գտնվելու փաստը հանրությունից թաքցնելու ցանկություն լիներ։
Բայց եկեք խոսենք այն մասին, թե ինչու է վարչապետի նախկին կինը, ով չունի պետական պաշտոնյայի կնոջ կարգավիճակ, օգտվում կառավարական ամառանոցից, որի ծախսերը հոգում է հասարակ ժողովուրդը։
Պետական առանձնատունը տրամադրվում է վարչապետին՝ որպես պաշտոնատար անձի, և բնականաբար նաև նրա ընտանիքին։ Բայց նրանք ամուսնալուծված են, հետևաբար Աննա Հակոբյանը այլևս իրավական իմաստով չի համարվում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամը։
Վարչապետի աշխատակազմը «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 621 մլն 340 հազար 100 դրամ՝ առանձնատների սպասարկման և կեցության ապահովման համար։
Այս գումարը հասարակ ժողովրդի քրտինքն ու տանջանքն է, որը, փաստացի, անխնա վատնվում է։
Ի դեպ, Աննա Հակոբյանը երբեք Նիկոլ Փաշինյանի օրինական կինը չի եղել, սակայն մշտապես ապրել է կառավարական ամառանոցում»:
Տեսանյութն՝ այստեղ։