|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Yerevan Today-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր՝ փետրվարի 27-ին հայտարարեց, թե իրենց ամուսնությունը ավարտվել է, ինքը լքում է կառավարական առանձնատունը, տուն չունի, վարկով տուն են գնել նորակառույցում, որը դեռ չի կառուցվել-ավարտվել, այնպես որ գնում է վարձով ապրի, դղյակներ չունի, ավտոմեքենա չունի, հաշվեհամարին տան վաճառքից մնացած գումար կա, որի թիվը, իբր, չի հիշում, իր քարտին կա 5 միլիոն դրամ, որով պետք է ապրի։
Իսկ ի՞նչ ունի Աննա Հակոբյանը, ըստ հայտարարագրի։ Աննա Հակոբյանը վերջին անգամ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրել է 9 ամիս առաջ՝ 2025 թվականի մայիսի 27-ին։
Եվ այսպես, «ավտոմեքենա չունեցող» Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 տրանսպորտային միջոց՝
Հայտարարագրել է վերոհիշյալ բնակարանը՝ նորակառույց շենքում, նաև՝
Ինչ վերաբերում է գումարին, Աննա Հակոբյանը հայտարարագրել է
Աննա Հակոբյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 105 մլն 876 հազար 371 դրամ»։