| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 7-ի նիստում որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդից 2.3 մլրդ դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ COVID-19-ի դեմ պայքարելու համար:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 2,365,000.0 հազ դրամի սահմանված չափաքանակով»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց. «Ինչպես տեսնում եք, պետությունը ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսի վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը, եւ, իհարկե, շատ ուրախ կլինեինք, որ այս միջոցներն ուղղվեին այլ կարիքների բավարարմանը, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետեւ եթե մենք բավարար չափով պատվաստման գործընթացն իրականացնենք, պետք է որ նման գումարների ծախսման կարիք չունենանք:
Նշեմ, որ արդեն 20 բուժկազմակերպություն ընդգրկված են կովիդով պացիենտների բուժման գործընթացում: Ընդհանուր առմամբ, 2226 մահճակալ այս պահին զբաղված է: Այս պահին առկա ակտիվ դեպքերի մեջ, որը շուրջ 15 հազար է, ընդամենը 176 հոգի ունենք, որոնք պատվաստված լինելով հանդերձ, հիվանդանոցային բուժման կարիք ունեն: Սա ցույց է տալիս, որ պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքները, եւ բեռը հոսպիտալացման առողջապահական համակարգի վրա չի գոյանում»: