Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավիճակն առաջնագծում շարունակում է ծանր մնալ։ Ռուսական զորքերն իրենց հիմնական ուժերը կենտրոնացնում են Կուրախովսկի, Պոկրովսկի, Կուպյանսկի, Խարկովի ուղղություններով, ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Ըստ РБК-Украина-ի՝ Սիրսկին պատմել է, որ ակտիվ ռազմական գործողությունների գոտում՝ Արևելյան ճակատի Խարկովի և Կուպյանսկի ուղղություններում աշխատանքներ է իրականացրել։
Նա նշել է, որ ռուսական զորքերն այժմ կենտրոնացված են հինգ ուղղություններով։ Բացի դրանից, նպատակ ունենալով գրավել և վերահսկողության տակ առնել Վոլչանսկն ու Չասովոյ Յարը, ռուսներն հարձակողական ակտիվ գործողություններ են ծավալում այդ երկու բնակավայրերի ուղղությամբ։
Մնացած ուղղություններով ռուսները փորձում են հարձակողական գործողություն իրականացնել՝ ակտիվ ճակատի գիծը ձգելու նպատակով։ Միաժամանակ, ռուսական զորքերը փորձում են կաշկանդել ուկրաինական զորքերին՝ նրանց տեղափոխումը ռազմական գործողությունների այլ տարածքներ թույլ չտալու համար:
«Ընդհանուր առմամբ, ռազմական գործողությունների բարձր ինտենսիվության և հակառակորդի կողմից զրահատեխնիկայի լայնամասշտաբ օգտագործման և զգալի թվով կառավարվող օդային ռումբերի կիրառման պատճառով իրավիճակը շարունակում է բարդ մնալ»,- ընդգծել է Սիրսկին:
Ըստ նրա՝ հակառակորդն իր հիմնական ուժերը կենտրոնացնում է Խարկովի ուղղությամբ և փորձում է առաջ շարժվել Գլուբոկոյե-Լիպցի ուղղությամբ, սակայն զգալի կորուստներ է կրում և հաջողության չի հասնում։
Սակայն այժմ Ուկրաինայի Զինված ուժերի հիմնական խնդիրն այս փուլում հակառակորդին զսպելն է, նրան առավելագույն կորուստներ պատճառելը և աստիճանաբար առաջ շարժվել՝ ուկրաինական տարածքներն ազատագրելու համար, նշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը։
Նա նշել է, որ իր խնդիրն է ապահովել այս ուղղությունը բավարար քանակությամբ զինամթերքով և մարտունակ պահեստի ուժերով, ինչը զգալիորեն կամրապնդի պաշտպանությունը։
«Չնայած իրավիճակի բարդությանը, մենք իրավիճակը մեր օգտին փոխելու հնարավորություն ունենք։ Իսկ պաշտպանական ուժերն ամեն ինչ անում են դրա համար»,- ասել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը։
Սիրսկին ընդգծել է նաև հրամանատարների և շտաբների մեծամասնության արդյունավետ աշխատանքը, ովքեր լիովին տեղյակ են իրավիճակին, օգտագործում են բոլոր տեսակի զենքեր և հարվածում են բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերին։