|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրերից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհից մինչև Տառերի պուրակ և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով առաջացել է մերկասառույց։
Նշված հատվածներում մի քանի ավտովթարներ են տեղի ունեցել։ Կամրջի վրա Mercedes ML-ը մերկասառույցի պատճառով բախվել է երկաթե արգելապատնեշներին։
Բյուրականում դարձյալ ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Opel և ՎԱԶ 2107-ը։
Նշված վթարներով տուժածներ չկան։
Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել ձորակում։ Այս վթարի հետևանքով 3 հոգու տեղափոխել են «Աշտարակ» ԲԿ։