|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին՝ հայտարարելով, թե նրան չի անհանգստացնում, որ Իրանը կարող է միջուկային զենք ունենալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրամփը նշել է իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Դա անընդունելի է, որովհետև նրան չի՞ հետաքրքրում՝ Իրանը կունենա միջուկային զենք և կարող է արդյոք երկու րոպեում ոչնչացնել Իտալիան, եթե նման հնարավորություն ունենա»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Մելոնիի հայտարարությունները։
ԱՄՆ նախագահը նաև դժգոհություն է հայտնել, որ իտալական իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում Իրանի միջուկային ծրագրի հարցում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ջանքերին աջակցելու համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շատ կարևոր է Իտալիայի համար, և Հռոմը պետք է ավելի ակտիվ ներգրավվածություն ցուցաբերի։
Ավելի վաղ Ջորջիա Մելոնին պաշտպանել էր Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ նշելով, որ վերջինս ճիշտ է՝ խաղաղության կոչեր անելով և պատերազմները դատապարտելով։ Այդ հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Թրամփը քննադատել էր Հռոմի պապի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։