|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունները հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, որոնք նա արել է Բրյուսելում ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի հինգերորդ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք դատապարտում և մերժում ենք ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի անհիմն մեղադրանքները Ադրբեջանի հասցեին, որոնք հնչել են փետրվարի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում»,- ասվում է ԱԳՆ մեկնաբանության մեջ։
«Չնայած Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի խաղաղ նախաձեռնություններին, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը միակողմանի հայանպաստ դիրքորոշում է որդեգրել՝ դրանով իսկ անդունդ ստեղծելով Ադրբեջանի և Եվրամիության ինստիտուտների միջև, և, ի վերջո, ամբողջովին մեկուսացնում է իրեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից»,- ասված է հայտարարության մեջ: