|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հարցաքննվել է երկրի դատախազների կողմից կորոնավիրուսից ամենաշատ տուժած շրջաններից մեկում սահմանափակումներ կիրառելու հարցում պաշտոնական անփութություն ցուցաբերելու համար. հայտնում է Euronews-ը։
Դատախազությունը տասնյակ բողոքներ է, որ Լոմբարդիայի երկու քաղաքներ «կարմիր գոտիներ» են հայտարարվել վիրուսի դեպքերի հայտնաբերումից հետո շատ ուշ: Բժիշկներն ու վարակաբանների կարծիքով՝ կարանտինի երկշաբաթյա ձգձգումը հնարավորություն է տվել վիրուսին տարածվելու Բերգամո նահանգում, որտեղ մարտ ամսվա ընթացքում մահացությունն աճել է 571%-ով՝ նախորդ հինգ տարվա միջին ցուցանիշի համեմատ:
Կոնտեի աշխատակազմը հայտնել է, որ Բերգամոյի դատախազները մեկնել են Հռոմ և երեք ժամ հարցաքննել վարչապետին, ինչպես նաև Իտալիայի առողջապահության և ներքին գործերի նախարարներին: Գլխավոր դատախազ Մարիա Քրիստինա Ռոտան շեշտել է, որ պաշտոնյաները հարցաքննվել են որպես վկաներ, այլ ոչ թե կասկածյալներ:
Հետաքննություններ են իրականացվում կորոնավիրուսից մահացած մարդկանց տասնյակ հարազատների բողոքների հիման վրա: Քննվում է նաև հարցը՝ «կարմիր գոտիների» պարտադրումը պետք է կատարվեր ազգային իշխանությունների՞, թե՞ Լոմբարդիայի մարզային իշխանությունների կողմից: