Միասին կարող ենք
կարևոր
1288 դիտում, 3 ժամ առաջ - 2026-04-14 22:03
Հասարակություն

18 արդարների գործով Բագրատ Սրբազանն է դատում այս իշխանություններին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

18 արդարների գործով Բագրատ Սրբազանն է դատում այս իշխանություններին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրել է․

«Բագրատ Սրբազանի կեցավայրի խուզարկության կադրերը դիտելիս մի միտք էր անընդհատ հետապնդում ինձ։ Մտածում էի՝ լավ է Ավետարան չեն գտել։ Հատկապես լավ է, որ Հովհաննու Հայտնությունը չեն կցել քրեական գործերին, թե չէ 18 արդարներին նաև Ահեղ դատաստանի պլանավորումն էր մեղսագրվելու…

Իսկ եթե լուրջ, ապա արդեն տևական ժամանակ է ինձ համար մեկ բան շատ հստակ է՝ 18 արդարների գործով ոչ թե դատարանն ու ամբաստանողներն են դատում Բագրատ Սրբազանին, այլ ճիշտ հակառակը՝ Սրբազան Հայրն է դատում այս իշխանություններին։

Դատավճիռն էլ արդեն հասունանում է։ Եվ դա լինելու է այն վճիռը, որը երբեք չի մաքրվելու դավաճան իշխանությունների ճակատից։ Մինչ Ահեղ դատաստան հենց այդ վճռով են հիշվելու նրանք սերունդների մեջ»։