կարևոր
4957 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-17 11:50
Քաղաքական

Մարդը պետք է շատ ստոր լինի, որ թուրք հաղթող զինվորականին օդ «գործով» կալանավորի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մարդը պետք է շատ ստոր լինի, որ թուրք հաղթող զինվորականին օդ «գործով» կալանավորի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Գրիգորի Խաչատուրովին կալանքի վճիռ կարդացողը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն է։ Համացանցում մի քիչ թե կարդաք սույն պերսոնաժի մասին, կտեսնեք, որ Խաչատուրովի պես գեներալին կալանքի տանելու համար նման մի երևույթ էր պետք։ Բարոյականության գոնե փոքր նշույլներ ունեցող որևէ մեկը երբեք այդ քայլին չէր գնա։ Մարդը պետք է շատ ստոր լինի, որ թուրք հաղթող զինվորականին օդ «գործով» կալանավորի։ Հիմա Մակյանը հենց էն է, ինչ պետք է Նիկոլին ու նիկոլաբարո դատախազին։

Հարցը դա չէ։ Հարցն այն է, որ տարբեր կալիբրի մակյաններ այնպիսի մի միջավայրում են հայտնվել, որտեղ իրենց ամենակարող ու անպատիժ են զգում։ Ինչ ուզում անում են։ Եվ դա արդեն բոլորիս մեղքն է։ Այն որ Գրիգորի Խաչատուրովն այսօր անազատության մեջ է, հետևանքն է նրա, որ ազգադավ իշխանությունների դեմը չենք առել։ Հանրային այդ լոյալությունը դեռ շատ աղետներ է բերելու մեր ժողովրդի գլխին։ Ու դրա հիմքերն արդեն կան՝ այն միջավայրը, որտեղ մակյանակերպ մակաբույծները հերոս զինվորականի են կալանավորում։

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար