|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։
Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ «Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
Իմ տեղեկություններով Ապարան քաղաքի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել՝ քպ «սրտիկ անողներին» ուղեկցող ոստիկանական գվարդիայի ավտոբուսը բախվել է մեկ այլ մեքենայի, ում վարորդը տեղում մահացել է: