|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:30 -ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 43-ամյա Կ. Ա.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 15 կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդը ՀՀ ՊՆ համազորամասի զինծառայող է։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։