|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ Լիպեցկ քաղաքում մարտի 3-ի առավոտյան տեղի է ունեցել ավտովթար՝ հայկական պետհամարանիշներով «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաների մասնակցությամբ։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանությանը Լիպեցկի մարզի ՆԳՆ վարչության կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ «Opel» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1988թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Լիպեցկի քաղաքային 3-րդ հիվանդանոց։ «BMW» մակնիշի մեքենայի վարորդը (ՌԴ քաղաքացի, 54 տ․) պատահարի հետևանքով տեղում մահացել է։
Դեսպանությունը մշտական կապ է պահպանում տեղի համապատասխան մարմինների, բուժհաստատության և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։