|
Փոխարժեքներ
10 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Մինչ երեկ հայտարարված էր, որ Սուրբ Հարության տաճարում Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության Ավագ շաբաթվա ճրագալույցի պատարագին կարող են մասնակցել միայն հոգևորականները․ դա արվել էր անվտանգության նկատառումներով։ Սակայն երեկ երեկոյան իրավիճակը փոխվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչներից։
Թույլտվություն է տրվել, որ շաբաթ օրը երեկոյան ճրագալույցի պատարագին ներկա կլինեն նաև հավատացյալներ, թեեւ սահմանափակ թվով։
Ավելի վաղ հայտնել էր դարձել, որ Երուսաղեմում կարող են սահմանափակել հայերի մասնակցությունը Զատկի և ճրագալույցի արարողություններին։