Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր՝ մարտի 26-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:
Ս. Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձիք:
Ս. Պատարագի ավարտին Նավասարդ Սրբազանը հավատավոր հայորդիներին տվեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Այնուհետև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալներն առաջնորդարանի դահլիճում շնորհավորեցին Հանրապետության Նախագահին ու Սրբազան հորը` Ս. Հարության տոնի առթիվ: