Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վան նահանգի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում ամեն տարի մատուցվող պատարագին, կորոնավիրուսի համավարակի պատճառով, այս տարի ևս սահմանափակ թվով մարդ կմասնակցի։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի հաղորդման համաձայն՝ արդեն 9-րդ անգամ կազմակերպվող պատարագի նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ին նախատեսվող պատարագի ժամանակ եկեղեցում կգտնվեն միայն Կ․Պոլսո Հայոց պատրիարքարանի պատվիրակությունը, որի կազմում կլինեն մոտ 25 հոգի և խիստ սահմանափակ թվով մարդիկ։
Աղբյուրը նաև հիշեցնում է, որ եկեղեցու վերականգնումն սկսել էր 2005 թ․ և ավարտվել 2007-ին, որից հետո այն բացվել էր որպես «հուշարձան-թանգարան»։ Առաջին պատարագն այստեղ մատուցվել էր 2010 թ․ սեպտեմբերի 19-ին։
Վանի նահանգապետը թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում նաև հայտնել է, որ պատարագի համար Հայոց պատրիարքարանին ամեն տեսակի աջակցություն կցուցաբերվի։ Պատարագի արարողությունը կցուցադրվի ուղիղ եթերով, սակայն եկեղեցու ներսում ամենաշատը 50 հոգի կգտնվեն։
Akunq.net