Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Սուրբ պատարագը, որը մատուցում է կաթողիկոս Գարեգին Բ-ն` Մայր Աթոռի բաց խորանում` Հռոմի պապի աղոթակցությամբ ու մասնակցությամբ: Մայր Աթոռի բաց խորանը, որը գտնվում է Գևորգյան ճեմարանի հարևանությամբ, կառուցվել է 2001թ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 ամյակի առիթով, այստեղ եկեղեցական մեծ արարողություններ են կատարվում, և հենց այս խորանում 2001թ-ին Սուրբ պատարագ մատուցեց պատմության մեջ առաջին անգամ Հայաստան այցելած Հռոմի պապ Հովհաննես Պողոս քահանայապետը:
Խորանին մոտեցան Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը` ամպհովանու ուղեկցությամբ: Սուրբ պատարագը սկսվեց «Հայր մեր» աղոթքով: Պատարագի վերջում Հռմի պապ Ֆրանցիսկոսն ու Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձներ են հղելու ժողովրդին:
Նշենք, որ Սուրբ պատարագին մասնակցում են հսկայական թվով մարդիկ: