կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-18 14:03
Տնտեսական

Կես տարվա ընթացքում Հայաստանում 1 մլրդ դոլարից ավելի ներդրումների հոսք է եղել. նախարար

Կես տարվա ընթացքում Հայաստանում 1 մլրդ դոլարից ավելի ներդրումների հոսք է եղել. նախարար

Այսօր Yerkir.am-ի լրագրողը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին խնդրեց հրապարակել այս տարվա առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում ներդրումների հոսքերի ծավալներով առաջատար երեք երկրների անունները: Ի պատասխան՝ նախարարը խորհուրդ տվեց ցուցանիշը նայել վիճակագրական ծառայության կայքում:

Նախարարի հրապարակած տվյալների համաձայն՝  2017թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները շուրջ 328 մլն ԱՄՆ դոլար են:

Նախարարը նշեց, որ, 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացում է նկատվել՝ համապատասխանաբար 36.6% և 26.3%: Նախարարի խոսքով՝ 2017թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ-ից ապրանքների արտահանման աճը կազմել է 21.7 %:

Նշված ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1383. 2մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 246.3 մլն ԱՄՆ դոլարով: Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 33.0%, ԵՄ երկրներ` 32.6%-ով, այլ երկրներ` 11.%-ով:

Խոսելով ՏՏ ոլորտում պետական աջակցության արդյունքում արձանագրված առաջընթացի մասին` նախարարը նշեց, որ 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. սեպտեմբեր հավաստագրվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 144 սկսնակ ընկերություններ: