կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-24 22:35
Հասարակություն

Դիմե՞լ են ամերիկյան «Մետա» ընկերությանը՝ Մոնթեի նկատմամբ արգելափակումները վերացնելու պահանջով. Ն. Հոխիկյանի գրավոր հարցումը

Դիմե՞լ են ամերիկյան «Մետա» ընկերությանը՝ Մոնթեի նկատմամբ արգելափակումները վերացնելու պահանջով. Ն. Հոխիկյանի գրավոր հարցումը
Գրավոր պաշտոնական հարցում եմ ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին, ՊՆ-ին և ԲՏԱՆ-ին՝ պարզաբանելու, թե դիմե՞լ է արդյոք ՀՀ կառավարությունը ամերիկյան «Մետա» ընկերությանը՝ Մոնթեի նկատմամբ արգելափակումները վերացնելու պահանջով։
 
Մոնթեն Հայաստանի ազգային հերոս է, և եթե որևէ միջազգային կառույց նրան համարում է ահաբեկիչ, նշանակում է, որ այդ տրամաբանությամբ Հայաստանն էլ համարվում է ահաբեկչական երկիր, որը հերոսացնում է ահաբեկչին։ Այս պարագայում Հայաստանը պարտավոր է պետական մակարդակով դիմել Facebook, Instagram, WhatsApp ծառայությունների հեղինակ Meta ընկերությանը և պահանջել դադարեցնել Մոնթեի նկատմամբ արգելափակումները և նրան ահաբեկիչ համարելը։
 
Սպասում եմ նշածս գերատեսչությունների կողմից պաշտոնական պատասխանի։
 
Նաիրի Հոխիկյան

Լրագրողմեդիափորձագետ