Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետի՝ 19.07.2013թ.-ի թիվ 3661-ա և թիվ 3661-Ա որոշումներով Երևան քաղաքում ուղևորափոխադրող կազմակերպությունների պայմանագրերում իրականացված փոփոխությունների վերաբերյալ ս.թ. հուլիսի 25-ին խմբակցության անունից հարցումով դիմել էր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:
Նա նշել էր, որ վերոհիշյալ որոշումների հիմքում ընկած ուղևորափոխադրող կազմակերպությունների գրավոր դիմում-հիմնավորումներից ակնհայտ է՝ նրանք գրեթե միաժամանակ՝ 2013թ.-ի հուլիսի սկզբին, կարծես միմյանց հետ պայմանավորված, ուղեվարձը թանկացնելու նպատակով դիմել են Երևանի քաղաքապետին՝ ներկայացնելով ծախսերի ավելացման հաշվարկներ, որոնք միմյանցից այնքան էլ չեն տարբերվում: Խմբակցության անդամները ուղևորափոխադրող 49 կազմակերպություններից 48-ի՝ միաժամանակ դիմելու ու նույնաբովանդակ գործողություններում միտում են տեսնում: Տիկին Բախշյանը խնդրել էր նշված արատավոր երևույթը ուսումնասիրել, պատժամիջոցներ ձեռնարկել, ինչպես նաև՝ պարզաբանել, թե որքանով է ազատ մրցակցությունն ապահովվել ուղևորափոխադրող 49 կազմակերպությունների միջև:
Չստանալով որևէ պատասխան՝ սեպտեմբերի 12-ին նա կրկին նամակով դիմեց պարոն Շաբոյանին՝ հիշեցնելով հարցման մասին և ակնկալելով պատասխան, սակայն առ այսօր որևէ արձագանք չկա: