Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«2020 թ. սեպտեմբերին 20-ամյա Հայկազ Մկրտչյանը գրել է այս տողերը.
«Էդ մի անգամ անելով չի: Պետք ա՝ պիտի մեռնես դրա համար: Չգիտեմ, մի օր դու կհասկանաս երևի: Եթե Ղարաբաղը չլինի, չես լինի դու, կամ մեր տունը: Կամ չէ՝ ու մեր տունը: Մեր մանկությունը, որտեղ որ անցել ա, էդ տեղը չի լինի: Կգան, ինչքան ում կուզեն կբռնաբարեն, կտանջեն: Ու եթե չլինի Ղարաբաղը, հետո Հայաստանի վրա են հարձակվելու: Կամ էդ վախտ սաղ, սաղ կկռվեն, որ չկորի Հայաստանը, կամ կթռնեն սաղ: Ու ու՞մ ա պետք տենց կյանքը: Դե եթե սաղ Ղարաբաղը կորցնելուց հետո պտի կռվեն, թող հիմա կռվեն: Ու չենք կորցնի Ղարաբաղը, մի բան էլ Ադրբեջանից եքա մաս կվերցնենք»։
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Հայկազի խոսքերը քաղաքական հայի մանիֆեստն է, որը հիմնված է իրական ինքնիշխանության ու մեր իրավիճակի սթափ գնահատականի վրա։
Մանիֆեստ, որը խոսքով ու գործով 100 տարի առաջ մեզ է փոխանցել այսօր՝ հունվարի 1-ին ծնված Գարեգին Նժդեհը։
Տարին ու կյանքը պետք է ապրել էս մանիֆեստը մտքում՝ նժդեհյան տեսլականով ու Հայկազի օրինակով։ Էդ դեպքում կլինի խաղաղություն։
Հաղթանակաների տարի պիտի լինի Շուշիում ու #ՀավերժականՀայաստան'ում»։