Միասին կարող ենք
կարևոր
1900 դիտում, 5 ժամ առաջ - 2026-04-05 12:27
Հասարակություն

18-ամյա Դավիթ Մինասյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. փաստաբան

18-ամյա Դավիթ Մինասյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. փաստաբան

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանը շատ թույլ է, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Հետազոտությունները դեռևս կատարում են, այս պահին պատասխանները չկան։ Միայն կարող եմ ասել՝ շատ–շատ թույլ է։ Այս ֆիզիկական, հոգեբանական սթրեսներն անգամ մեծ մարդու բան չեն, էլ ուր մնաց 18 տարեկանի։ Միայն երեկ 5 անգամ այցելել եմ, ճիշտ է` Դավիթի հետ չեմ խոսել, բայց դռներից այն կողմ տեսել եմ նրա վիճակը»,- ասել է Էլբակյանը։

Հիշեցնենք, որ մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել էին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 

Երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։

Իսկ Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց։ Նրան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։

Սակայն Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ երևանյան «Նաիրի» ԲԿ։