|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի պատճառով կալանավորված 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանն այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում, հայտնել է 24News-ին նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք` մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30-ին քննիչները խուզարկություն իրականացրեցին տղաների բնակարանում։ Մարտի 31-ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
18-ամյա Դավիթը առողջական լուրջ խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են անազատության հետ, պաշտպանության կողմը պնդում է, որ տղան պետք է գտնվի մոր մշտական հսկողության ներքո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ դպրոցականն ուշագնաց է եղել «Արմավիր» ՔԿՀ չհասած, տեղափոխվել հիվանդանոց, ապա կրկին՝ ՔԿՀ։