կարևոր
2506 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-03 14:22
Հասարակություն

Արցախում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆ

Արցախում 10 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 6-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում․ ԱՀ ԱՆ

Այսօր՝ հուլիսի 3-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 2-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: 

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 81  հիվանդ,  10  բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 6-ը ծայրահեղ ծանր վիճակում։