Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած, հայտնում են առողջապահության նախարարությունից։
Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։
Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում.առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։
Մեկ քաղաքացի առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Հիշեցնենք՝ Երևան-Սևան ավտոճանապարհին ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես ՆԳՆ-ն էր հայտնել հունիսի 6-ին`ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։