|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Politik.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ի քվեարկությամբ, Միքայել Մինասյանի հովանու ներքո ՄԻՊ դարձած Արման Թաթոյանը երեկ դժգոհում էր նախկին նախագահներից և պահանջում էր Քոչարյանի հրաժարականը, որպեսզի ինքը՝ իր 1% հանրային վստահությամբ հեռացնի Նիկոլ Փաշինյանին։
Միամիտ մարդկանց մոտ կարող է ստեղծվել տպավորություն, թե այս երիտասարդը իրականում ցանկանում է, և որ ամենակարևորն է՝ կարող է հեռացնել Փաշինյանին, բայց «չար ուժերը» թույլ չեն տալիս։
Իրականությունն այլ է։
Երբ եղել է իրական հնարավորություն Փաշինյանի հեռացման գործընթացին մասնակցելու, այս մարդը պարզապես դիրքը «թողել ու փախել» է ։
2024 թվականին «Սրբազան պայքարի» դեպի Երևան քայլարշավի օրերին նա հանդիպում է Բագրատ Սրբազանի և այլ ուժերի հետ և խնդրում, որ իրեն դիտարկեն որպես վարչապետի միասնական թեկնածու։
Բագրատ Սրբազանը համաձայնում է, համոզում նաև շարժման մյուս ուժերին։
Բայց հետո՝
Թաթոյանը, ստանալով համաձայնությունը, խուսափում է հենց սկզբից միանալ քայլարշավին։
Երբ շարժումը հասնում է Երևան և արդեն հստակ է մարդկանց մեծ աջակցությունը, Թաթոյանը շտապում է միանալ, խոստանում է պայքարել։
Եվ հենց հաջորդ օրը՝ հրաժարվում է առաջադրվել:
Ականատեսների խոսքով՝ այդ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանը շատ կոպիտ է արձագանքել․
«Դու վախկոտ ես, տղամարդու խոսք չունես»։
Եվ դրանով ավարտել խոսակցությունը։
Այդ օրերին համառ լուրեր էին շրջանառվում, որ Թաթոյանի գործողությունները համակարգում է Միքայել Մինասյանը։
Փորձեցինք օրվա ընթացքում մեկնաբանություն ստանալ Արման Թաթոյանից, սակայն մեր փորձերն ապարդյուն անցան։