կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-13 23:04
Տնտեսական

Մեր ուզածն ի՞նչ է... Էն էլ հրեն, հա~, երկնքից կախված

Մեր ուզածն ի՞նչ է... Էն էլ հրեն, հա~, երկնքից կախված
Դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գործազրկության մակարդակը տարեսկզբի համեմատ նվազել է 0.4%-ով եւ կազմել 6.9%:

 

Աշխատաշուկայի լարվածության մեղմանն ուղղված զբաղվածության կարգավորման 2010թ. պետական ծրագրով դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել են հետեւյալ ծրագրերը.

 

«Անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելու դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցում գործատուին» ծրագրով տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 167 աշխատանք փնտրող, որից 80-ը հաշմանդամ է. նախորդ տարվանից այս ծրագրով աշխատում է 130 աշխատանք փնտրող:

 

«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով պետական գրանցման համար գործազուրկներին եւ հաշմանդամներին տրվող ֆինանսական աջակցություն» ծրագրով` ընդգրկվել է 109 աշխատանք փնտրող, որից 102-ը գործազուրկ է, 7-ը` հաշմանդամ:

 

«Մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրով ընդգրկվել է 1525 մարդ, որից 1441-ը գործազուրկ է, 77-ը հաշմանդամ եւ 7-ը երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող չզբաղված անձ:

 

«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրով 15 գործազուրկ տեղափոխվել է աշխատանքային այլ վայր:

 

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման» ծրագրով հաստատվել է 6254 աշխատանք փնտրողի ընդգրկմամբ 457 ծրագիր, որոնք իրականացվել  են 31 քաղաքային և 283 գյուղական համայնքներում: