Միասին կարող ենք
կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 12:56
Հասարակություն

Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան

Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։ Այս մասին Yerkir.am-ին  հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։  

«Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։ Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։»,- նշված է Մայր Աթոռի պարզաբանման մեջ։