|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Միայն միասնականությամբ է հնարավոր պարտության մատնել թշնամուն։ Նովրուզի առիթով հղված ուղերձում այս մասին ասում է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տեր Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճյանը։
«Ողջունում են Իրանի Իսլամական Հանրապետության բոլոր զավակներին, բոլորն այն ազգերին, որ այս երկնքի տակ են ապրում՝ մաղթելով, որ Նովրուզը նոր օրեր բերի, և այդ նոր օրերի անունը խաղաղություն լինի։ Մեր աղոթքներում հիշում ենք բոլոր նահատակներին, հատկապես այն աղջիկներին, ովքեր իրենց դասերի ընթացքին նահատակվեցին՝ փոխադրվելով Աստծո գիրկը»,- ասել է առաջնորդը։
Նա շեշտել է՝ մարդկությունը չի հասկանում, որ պատերազմները լուծում չեն այս կյանքի բարելավման համար։ Հոգևոր առաջնորդը մաղթել է, որ Աստված խաղաղություն պարգևի, ու աշխարհի մեծագույն մտահոգություններից մեկը վերջ գտնի։