|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
ՀՀ կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2025–2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների։
2025-2026 ուսումնական տարվա` ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ, բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելությանն ընդհանուր առմամբ հատկացվել է 3118 տեղ, որից 2118-ը՝ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին։ Մնացածը միջպետական համաձայնագրերի շրջանակում ընդունելությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվող նպատակային ընդունելությանը և այլն:
Նախատեսվում է 2025-2026 ուստարվա համար՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 10 000 տեղ հատկացնել վճարովի ընդունելությանը։ Համաձայն որոշման՝ վճարովի տեղերն առաջիկայում կհաստատվի ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ հաշվի առնելով նաև բուհերի կողմից ներկայացրած հայտերը և տվյալ մասնագիտությանը լիցենզիայով հատկացված տեղերը: