|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը (ԻՀՊԿ) հայտնել է ԱՄԷ-ում ամերիկյան «Էդ-Դաֆրա» ռազմաբազային, ինչպես նաև Իսրայելի տարածքում մի շարք թիրախների հարվածներ հասցնելու մասին: Իրանական կողմի պնդմամբ՝ հարձակումներն իրականացվել են մի քանի ալիքով, այդ թվում՝ երկրի հյուսիսի՝ Հայֆայի և Երուսաղեմի ուղղությամբ:
Դրան զուգահեռ իրանական լրատվամիջոցները տարածում են իսրայելական քաղաքների վրա հրթիռների ընկնելու կադրերը: Բացի այդ, Press TV հեռուստաալիքը հայտնել է Քուվեյթում ամերիկյան «Էլ-Ահմադի» բազայում տեղի ունեցած պայթյունների մասին, որտեղ, ըստ այդ տվյալների, արդյունաբերական օբյեկտներում հրդեհներ են բռնկվել:
Համացանցում հայտնվել են նաև կադրեր Իսրայելի հյուսիսում հրթիռների «ժամանման» մասին: Նշվում է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների հարվածների նոր ալիքի հետևանքով Շֆարամ քաղաքում զոհվել է տասը մարդ:
Այս ֆոնին կտրուկ սրվել է իրավիճակը Կատարի շուրջ։ «Ռաս-Լաֆան» արդյունաբերական գոտուն հասցված հարվածներից հետո երկրի իշխանություններն անցանկալի անձ են հայտարարել Իրանի ռազմական կցորդին և անվտանգության ծառայության աշխատակցին՝ պահանջելով, որ նրանք հեռանան 24 ժամվա ընթացքում։
Իրանի ռազմական ղեկավարությունը հայտարարում է, որ պատասխան գործողությունների ներուժը դեռևս սպառված չէ։ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատարը զգուշացրել է, որ Թեհրանը նոր «անակնկալներ» ունի ԱՄՆ-ի համար։