Միասին կարող ենք
կարևոր
679 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 09:28
Քաղաքական

Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում․ «Հրապարակ»

Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը, որ ընտրություններին ընդառաջ միլիարդավոր պարգեւավճարներով փորձում է պետական ապարատը դարձնել իր հավատարիմ էլեկտորատը, այդպես էլ չի ընկալվում շարքային պետական ծառայողների կողմից, անգամ նրանց կողմից, ովքեր ՔՊ-ին են համակրում։ Գերատեսչություններում աշխատող մեր ծանոթները պատմեցին, որ նախարարություններում ակտիվ քննարկում են ՔՊ-ի «ուրախ ավտոբուսը» եւ հատկապես Փաշինյանի անբռնազբոս կերուխումն ուղիղ եթերում, թե ինչպես է երկու կողմով ծամելով` կարկանդակ, սուջուխ, լավաշ ուտում: Իրար մեջ փսփսում են, թե երբ ենք խելքը գլխին, լուրջ ղեկավար ունենալու եւ ազատվելու այս կրկեսից։ Ի դեպ, ոմանք անգամ կասկածում են, թե Փաշինյանը պահքի մեջ է, որովհետեւ միջին վիճակագրական տնային տնտեսուհին էլ գիտի, որ կարկանդակի՝ նույն պեռաշկու խմորի մեջ նաեւ մածուն են լցնում, իսկ պահքի մենյուում պետք է բացառել կենդանական ծագման սնունդը։