Միասին կարող ենք
կարևոր
523 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-19 18:18
Հասարակություն

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն առաջին անգամ Գյումրի է այցելել

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն առաջին անգամ Գյումրի է այցելել

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն առաջին անգամ Գյումրիում էր՝ ծանոթանալու քաղաքին և շփվելու համայնքի հետ։

Այցը հագեցած էր կարևոր հանդիպումներով։ Առաջին կանգառը ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակն էր, որի ընթացքում Դեյվիդ Ալենն ընդգծեց ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի իրավապահ համակարգի բարեփոխումներին և ավելի անվտանգ համայնքներ ձևավորելու ընդհանուր նպատակին։ Հաջորդիվ նա այցելեց ԹՈՒՄՕ և ծանոթացավ երիտասարդների զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։ Տեղի ունեցավ նաև ջերմ հանդիպում ԱՄՆ կառավարության կրթական փոխանակման ծրագրերի շրջանավարտների հետ, ովքեր ծրագրի ընթացում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու փորձը շարունակաբար կիրառում են համայնքի զարգացման նպատակով։

Օրն ավարտվեց «Հիմնադիրների թանգարան» ցուցադրության բացմամբ։ Գյումրու «Ամերիկյան անկյունում» կազմակերպված այս միջոցառումը Միացյալ Նահանգների 250-ամյակին նվիրված «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումներից է, որը գյումրեցիներին ներկայացնում է Միացյալ Նահանգների ակունքները, առաջնորդությունը, քաղաքացիական ներգրավվածությունն ու ազատության անսասան արժեքները։