Միասին կարող ենք
կարևոր
685 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 09:53
Հասարակություն

Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը

Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը

Այսօր՝ մարտի 20-ին, աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Երևանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի:

Գարնանային գիշերահավասարը ամենահետաքրքիր աստղագիտական ​​​​երևույթներից մեկն է։

Համարվում է, որ այդ օրը ցերեկն ու գիշերը հավասար են՝ անկախ աշխարհագրական լայնությունից։ Սակայն դա իրականում այդպես չէ՝ ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով։

Մարտի 20-ից սկսած կիսագնդերում եղանակները «փոխվում են տեղերով»․ Հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Հարավայինում՝ աստղագիտական աշունը։

Աստղագիտական գարունը շարունակվում է մինչև ամառային արևադարձը, որը տեղի է ունենում հունիսի 21-ին։