|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց մեր կյանքում։ Գործող վարչապետը շարունակեց Ալիևի վերջին ասածները` սեփական ժողովրդին սպառնալով աշնանը հերթական պատերազմով։
Իհարկե, պեռաժկին, ձգվելը, սիբեխը և այլ ապուշություն հանրային կյանքում ավելի կարևորվեցին. ցավոք, սա է մեր այսօրվա լրջությունը, բայց իրականում շատ վտանգավոր մի պրոցեսի սկիզբ դրվեց այսօր։ Երաշխավորված խաղաղության ընդհանրական պատկերացումով ընտրությունների գնացող ընդդիմությանը մեղադրել պատերազմի կուսակցություն լինելու մեջ` նշանակում է օգնել Ալիևին մինչև ընտրությունները նորանոր պահանջներ ու պայմաններ առաջ քաշել, ու ասել. «ես, միայն ես եմ պատրաստ դրանք անելու»։
Կտեսնեք, որ դրանք չեն ուշանա։ Ամենահարմար պահն է ընդդիմադիր ուժերի միասնական պատասխանի համար։ Սեփական հանրությանը հստակ ուղերձ հղելն է միասնությունը, համախմբումը, պետական մտածողությունը։ Ցաք ու ցրիվ պատասխանները չունեն բավարար ուժ չեզոքացնելու գործող վարչապետի հրեշավոր ծուղակը։
Եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա իր նշած ժամկետներում, աշնանը նա ասելու է հետևյալը.
1. Եթե չփոխենք սահմանադրությունը, ապա լինելու է պատերազմ։
2. Եթե չհամակեպվենք 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալուն, լինելու է պատերազմ։
3. Եթե Սևանի մի ափը չզիջենք Ադրբեջանին, լինելու է պատերազմ։
4. Եթե չանենք Ալիևի հերթական որևէ այլ պահանջ, լինելու է պատերազմ։ Ասելու է ու գնա անհոգ սիբեխ ուտելու, ինչպես այսօր։ Վստահաբար այդպես է լինելու։
Եվ այսօր սա պետք է տեղ հասցնել սեփական հանրությանը, որ սեպտեմբերին չկանգնենք հերթական աղետի առաջ։ Մեր ժողովուրդը ցավոք ո’չ 2020-ին հասկացավ, թե իրեն ուր են տանում, ո’չ 2021 –ին, թե իրեն ինչ է սպասում, ու հիմա՝ 2026-ին, կա որոշակի հավանականություն, որ նույնիսկ այսքանից հետո չհասկանա, թե իրեն ինչ է սպասում ընդամենը ամիսներ անց։ Ընդդիմությունը կդառնա միասնական, ընդդիմությունը կունենա իմաստ, եթե սեփական ժողովրդին հանի պատերազմով վախեցնելու և խաղաղությամբ սպառնալու` նիկոլական ծուղակից»։