|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Ներկուսակցական ընտրություններում զեղծարարությունների համար ՔՊ նախընտրական ցուցակից վարչության որոշմամբ հեռացված պատգամավոր Դավիթ Դանիելյանը երեկ լրագրողներին թեեւ վստահեցրեց, թե նեղացած չէ ՔՊ-ից եւ շարունակելու է ճանապարհն իր կուսակցության հետ, սակայն տեղեկացանք, որ անցած շաբաթ ՔՊ-ի՝ Սյունիք այցի ընթացքում նա չի միացել ներկուսակցական քարոզարշավին, ինչպես սովորաբար անում են այլ մարզերից ընտրված պատգամավորները, երբ թիմն իրենց մարզ է այցելում։ Ասում են՝ այն օրը, երբ ՔՊ-ն գնացել է Կապան, կուսակցության տեղի տարածքային կառույցի անդամ կապանցի Դավիթ Դանիելյանը շտապել է Երեւան։ Ի դեպ, կապանցի Մարինա Ղազարյանը եւս չի միացել թիմին, սակայն ասում են՝ նա Կապանի կառույցից դուրս է եկել եւ տեղափոխվել ՔՊ-ի Մասիվի կառույց։