|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Փաստաբան Արամ Վարդեւանյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։
«Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ: Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք Քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը:
Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր:
Ի դեպ մարտի 19-ին Քննչականը պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել:
Սա է իրավիճակը, հենց կստանանք որոշումը, իհարկե ավելի մանրամասն կներկայացնեմ։
Ի դեպ, սիրելի հայրենակիցներ, քաղաքական հետապնդումների ծավալը Հայաստանի Հանրապետությունում հենց առաջին ցուցիչն է վախերի, վախերի և մարդասիրության ճգնաժամի։ Այս երկու հանգամանքները հաղթահարելու մեխանիզմը կա մեր սահմանադրության մեջ, ի դեպ անփոփոխելի հոդված հանդիսացող երրորդ հոդվածում, որ իրավունքը պետք է գերակայի, և վստահ եմ, իրավունքը գերակայելու է, քաղաքական հետապնդումներին վերջ տրվելու է, և հենց այս մոտեցումներն էլ ունեն մեր հանրության աջակցությունը։