կարևոր
6556 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-22 11:03
Քաղաքական

Ոչ թե Տեր-Պետրոսյանն է «մեկ հարկի տակ հավաքելու նախկին նախագահներին», այլ Վեհափառ Հայրապետը, իսկ նախաձեռնությունը Իշխան Սաղաթելյանինն է. Սամսոնյան

Ոչ թե Տեր-Պետրոսյանն է «մեկ հարկի տակ հավաքելու նախկին նախագահներին», այլ Վեհափառ Հայրապետը, իսկ նախաձեռնությունը Իշխան Սաղաթելյանինն է. Սամսոնյան

«Վեհափառ Հայրապետի և 3 նախագահների հանդիպման մասին

Մամուլում անընդհատ տարատեսակ ձևաչափերով (3+2+2 և այլն) հանդիպումների մասին տեղեկատվությանը զուգահեռ հիմա էլ, արդեն որերորդ ԶԼՄ-ն տեղեկություն է հրապարակում առ այն, որ սպասվող հանդիպումը նախաձեռնել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Որոշ լրատվամիջոցներ ավելի հեռուն են գնացել ու արդեն հայտնում են, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ հարկի տակ կհավաքի Հայաստանի ու Արցախի բոլոր նախագահներին»:

Հասկանալի է, որ շատ ԶԼՄ-ների համար նմանատիպ տեղեկատվության տարածումը արտաքին վստահություն է հաղորդում իրենց խիստ բարձր «իրազեկվածության» մասին, բայց ընթացքում տեմպի տակ ընկնելով խեղաթյուրում են ակնհայտ հասանելի տեղեկատվությունը: Իրականում նախկին նախագահների և Վեհափառի համատեղ հանդիպումը նախաձեռնել է Իշխան Սաղաթլյանը, այնուհետև Վեհափառ Հայրապետը ստանձնել է այդ հանդիպումը գործնականում նախաձեռնողի դերն ու հենց նրա միջնորդությամբ էլ կայանալու է սպասվող հանդիպումը:

Հետևաբար ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանն է «մեկ հարկի տակ հավաքելու նախկին նախագահներին» այլ Վեհափառ Հայրապետը, իսկ հանդիպման ձևաչափը շատ հեռու է «3+2+2» ձևաչափից, այնպես, որ եկեք առանց ավելորդ կեղծ տեղեկություններ տարածելու սպասենք հանդիպմանն ու դրա արդյունքներին: Կարծում եմ երկար չենք սպասելու...

Հ.Գ. Ի դեպ այս հանդիպման նշանակությունն ու կարևորությունը բավականին բարձր է և հանրության շրջանում ձևավորված ակնկալիքները չափազանցություն չեն: Հուսանք, որ 3-րդ հանրապետության նախկին առաջնորդները՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կկարողանան երկիրն այս վիճակից հանելու վճռական գործողությունների ծրագիր ներկայացնել»։

Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ