|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Անթիլիասի Մայրավանքում հանդիպել է Լիբանանի վարչապետի հետ։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։
«Այս առաւօտ՝ Ուրբաթ, 5 Յունուար 2024-ին, Լիբանանի վարչապետ Նաժիպ Միքաթի այցելեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ շուրջ մէկ ժամ հանդիպում ունեցաւ Նորին Սրբութեան հետ: Բնականաբար, հանդիպման ընթացքին արծարծուեցան Լիբանանի հետ անմիջական կապ ունեցող հարցեր եւ յատկապէս Կազայի պատերազմին հետեւանքները ու Լիբանանի նախագահական ընտրութիւնը:
Վարչապետ Միքաթի կարեւորութեամբ շեշտեց Լիբանանի հայութեան դրական դերակատարութիւնը երկիրը դիմագրաւող տագնապներու ու մարտահրաւէրներու լուծման գծով, եւ իր պատրաստակամութիւնը յայտնեց որեւէ ծրագրի պարագային օգտակար ըլլալու Լիբանանի հայութեան»։